Saturday, 27 04 2024
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին

ՀՀԿ-ականները նույնիսկ չեն որոշում, թե ճաշին ինչ են ուտելու․ եթե Սարգսյանն ասաց՝ ժենգյալով հաց, կուտեն ժենգյալով հաց

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է մի օրինագիծ, որով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը դնել վարչապետի ենթակայության ներքո: Այս օրենսդրական նախաձեռնությունը հանրության մի շարք շրջանակներ գնահատում են իբրև Սերժ Սարգսյանի վարչապետության համար պատրաստվող, այսպես ասած, պատվանդան, երբ նրա ենթակայությանն են թողնվում իրավապահ-ուժային երկու առանցքային կառույց, որոնք, փաստորեն, թույլ կտան վարչապետ Սերժ Սարգսյանին վերահսկել ներքին ամբողջ դաշտը:

Ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հայաստանում արդեն վաղուց Սերժ Սարգսյանը ոչինչ չի որոշում։ «Այդ թվում՝ Սերժ Սարգսյանը չի որոշում, թե ինքը որտեղ կլինի, և ինչ օրենք է պետք։ Ես համոզված եմ, որ եթե Սերժ Սարգսյանին թողնեին՝ նա ընդունված փաստաթղթերից շատ-շատերը չէր էլ ընդունի, օրինակ, ընտանեկան բռնության հետ կապված խնդիրը։ Ինչքան էլ ասում ենք՝ Սերժ Սարգսյանը բարոյականությունը կորցրած մարդ է՝ ոչ այն աստիճանի, որ գնար այդ օրենքների ընդունմանը։ Հետևաբար՝ իրենից դուրս է այս ամենը որոշվում, և չի կարելի մտածել, որ նա իր համար է ստեղծում։ Եթե ապրիլի 9-ին գա որոշում, որ նա մնալու է այդ տեղում՝ կմնա, եթե եկավ որոշում, որ չի մնալու՝ չի մնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանը։

Մեր այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ականներն այս օրերին հայտարարում են, որ իրենք են որոշելու՝ ով դառնա վարչապետ, և Սերժ Սարգսյանն ընդամենը կուսակցական է, որ պետք է ենթարկվի կուսակցության որոշմանը, Աշոտ Մանուչարյանն արձագանքեց. «Վաղը այդ նույն Հանրապետականը սկսելու է գոռալ, որ ավելի կատարյալ վարչապետ, քան Կարեն Կարապետյանը՝ աշխարհը չի տեսել, և ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը գնա պատվավոր հանգստի։ Սերժ Սարգսյանը չի որոշելու խաղը՝ նշանակում է հետևյալը. իրենք ձևացնում են, որ իրենք աշխարհում ինչ-որ բան են որոշում։ Բայց իրենք չեն որոշում նույնիսկ, թե այսօր ճաշին ինչ են ուտելու, եթե Սերժ Սարգսյանն ասաց, որ այսօր գնալու ենք ժենգյալով հաց ուտենք՝ իրենք ժենգյալով հաց կուտեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում