Կանայք կարող են մինչև 2025 թվականը համաշխարհային ՀՆԱ-ի աճը հասցնել 12 տրիլիոն ԱՄՆ դոլարի:
Global Entrepreneurship Monitor-ի տվյալների համաձայն՝ կանայք 1.5 անգամ ավելի հաճախ են բացում սեփական բիզնես, քան տղամարդիկ: Իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ այն կազմակերպությունները, որտեղ բարձր պաշտոններում կան 3 կամ ավելի կանայք, ունեն ավելի բարձր կազմակերպչական արդյունավետություն:
Հավելենք, որ այն ձեռնարկություններում, որտեղ ղեկավարների ավելի քան մեկ երրորդը կանայք են,զուտ շահութաբերությունը 15%-ով բարձր է, քան այն ընկերություններում, որոնց ղեկավարությունում կանայք չկան:











































