Նոյեմբերի 19-ին առավոտյան հանրապետության ողջ տարածքում դեռ կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ:
Օրվա 2-րդ կեսին արևելյան շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, արդեն երեկոյան ժամերին այստեղ սպասվում են տեղումներ, մեծ մասամբ` ձյան տեսքով:
Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կսկսի նվազել, տեղեկացնում ենք, որ ողջ տարածքում նոյեմբերի 20-ին կդիտվի ամպոտ եղանակ և կցրտի, առավել զգալի` արևելյան շրջաններում:
Ինչպես տեղեկացնում է Meteo TV-ն Երևանում նոյեմբերի 19-ին առայժմ սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ: Գիշերը` 0-2, ցերեկ`ը +13+15, երեկոյան` +7+9:









































