Թուրինի «Յուվենթուս»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի ծառայություններով, ում դիտում են որպես Ջանլուիջի Բուֆոնի հնարավոր փոխարինող:
Հիշեցնենք` ավելի վաղ «Բորուսիա Մ»-ի մարզական տնօրեն Մաքս Էբերլը հայտնել է, որ ակումբը բանակցում է երիտասարդ ֆուտբոլիստի հետ` նրա պայմանագրի ժամկետը երկարաձգելու նպատակով: Էբերլը նշել է, որ Մյոնխենգլադբախի ակումբի ղեկավարներն ու մարզչական շտաբը լավատեսորեն են տրամադրված:
Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված նաև «Բարսելոնա»-ն: Կատալոնացիների մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան իր հերթին հայտնել է, որ տեր Շտեգենը կարող է փոխարինել Վիկտոր Վալդեսին:








































