Google-ի դիմը հերթական դուդլն է (doodle) նվիրել Կանանց միջազգային օրվան։ Անիմացիան պատմում է 12 յուրահատուկ նկարչուհիների պատմությունը, ովքեր օգնել են ստեղծել դուդլը։

Մոլորակի տարբեր անկյունների կանայք պատմել են իրենց սեփական պատմությունները։ Google-ը համառոտ վերապատմել է պատմությունները. հիվանդության կամ հասարակության դեմ պայքարի, սիրո կամ միայնության, մեծ քաղաքում կամ ջունգլիներում ողջ մնալու և ապրելու և այլնի մասին։
.jpg)
Անիմացիոն հոլովակները պատմվում են ավելի քան 80 լեզուներով, որպեսզի հնարավորինս շատ կանայք կարողանան կիսվել իրենց պատմություններով՝ կարդացածից հետո։
.jpg)
.jpg)










































