Monday, 29 06 2026
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»

Հակամենաշնորհային իմիտացիա՝ հանուն մենաշնորհների ու դրանց տերերի

Երեկ Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ կատարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ այս փոփոխություններն ուղղված են օրենքը սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ կնքած համաձայնագրերին համապատասխանեցնելուն: Շաբոյանը վստահեցնում է, որ օրենքում ներառված են նոր հասկացություններ, ինչպես, օրինակ, գնի չհիմնավորված բարձրացումն է, կամ գնի չհիմնավորված իջեցումը: Կամ՝ օրենքում արգելվում է պաշտոնյաների կողմից հակամրցակցային օրենքների ընդունումը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը ընդունվել է 2000թ. նոյեմբերի 6-ին: Այդ ընթացքում օրենքում 12 անգամ փոփոխություններ և լրացումներ են կատարվել: Երեկվա փոփոխությունը թվով 13-րդն էր: Յուրաքանչյուր անգամ, երբ խորհրդարանը քննարկել և քվեարկել է հերթական լրացումներն ու փոփոխությունները, նպատակը միշտ նույնն է եղել՝ ապահովել տնտեսական մրցակցության, թույլ չտալ հակամրցակցային միջավայրի ձևավորում, և մենաշնորհների առաջացում: Հիմա բոլորս մի պահ տեղափոխվենք 2000թ. և մեզ հարց տանք՝ այն ժամանա՞կ էր Հայաստանի տնտեսությունը ավելի ազատ, թե՞ այսօր: Ով մի փոքր շփվել է տնտեսության հետ կապ ունեցող մարդկանց հետ, կփաստի, որ տարեցտարի Հայաստանի տնտեսությունը ավելի է կենտրոնացվել ու գերկենտրոնացվել, յուրաքանչյուր տարի ավելի է դժվարացել ապրանքների ներմուծումն ու դրանց իրացումը:

Վառելիքի ներմուծման բիզնեսով նախկինում զբաղվող մեր զրուցակիցներից մեկը պատմում է, որ այդ շուկան մոնոպոլացվեց 2004-2005 թվականներին: Այն ժամանակ ևս շուկայում կային գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, ովքեր ներմուծում էին բենզինի և դիզվառելիքի առյուծի բաժինը: Բայց շուկայի մի չնչին մասը, գուցե մոտ 10 տոկոսը, թողնված էր մանր ներմուծողներին, գուցե ազատ մրցակցության շղարշ ստեղծելու համար: Մեզ, իհարկե, թույլ տրված չէր մեծ քանակությամբ բենզին բերել, բայց մեզ հասանելիք քվոտայի մեջ տեղավորվում էինք: 2005թ. մեզ հստակ հասկացրեցին, որ այլևս ոչ մի լիտր բենզին չի կարելի բերել, և շուկայում մնացին երեք ներմուծողները: 2013թ. շուկան ընդհանրապես կենտրոնացավ մեկ տեղում, և նախկին ներմուծողները վերածվեցին մանրածախ իրացնողների։

Իսկ ինչ արեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, երբ շուկան մոնոպոլացվեց: Ընդհանրապես ոչ մի բան, որովհետև տնտեսության մոնոպոլացումը տեղի է ունենում բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հովանավորությամբ: Մի՞թե իշխանության համակարգում ավելի ցածր դիրք ունեցող ՏՄՊՊՀ նախագահը կամ առավել ևս այդ մարմնի շարքային աշխատակիցները կարող են ինչ-որ կերպ հակադրվել իրենց վերադասին: ՏՄՊՊՀ ներկայացուցիչները կարող են ասել, որ իրենք վերադաս չունեն, որ հանձնաժողովը անկախ է և դուրս է կառավարության վերահսկողությունից: Մենք գուցե հավատայինք հանձնաժողովի նախագահին, եթե նա գոնե մի դեպք հիշեցնի՝ երբ է հանձնաժողովը հանդես եկել իշխանության հովանավորյալ մոնոպոլիստների դեմ:

Հայաստանում ամենահեշտը ՏՄՊՊՀ նախագահ աշխատելն է, որովհետև այդ մարմնի ղեկավարը ընդհանրապես իրավունք չունի զբաղվելու շուկայի վերահսկողությամբ: Հայաստանում տնտեսության հիմնական ճյուղերը այն աստիճան քվոտավորված են, որ որևէ մեկի մտքով անգամ չի անցնի Հայաստան բենզին, շաքար կամ, ասենք, ալյուր ներմուծել: Արտակ Շաբոյանի ղեկավարած հիմնարկը զբաղված է ամենասովորական իմիտացիոյով, և դրա համար որևէ մեծ հմտություններ չեն պահանջվում: Բայց դրանից չպետք է մեծ ողբերգություն սարքել, որովհետև իմիտացիայով են զբաղվում Հայաստանի բոլոր պետական հաստատությունները և դրանց աշխատակիցները: Այդ թվում և խորհրդարանը, որը, երեկ, քվեարկությամբ ընդունեց օրենքի փոփոխությունները, թեև օրենքներն ու փոփոխություններն ընդունվում են բոլորովին այլ տեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում