Թոմ Միդլթոնը հավակնում է համարվել աշխարհում առաջին երաժիշտը, ով հանուն գիտական հետաքրքրության թողարկել է ամենա «քնկոտ» ստեղծագործությունների հավաքածուն։
Միդլթոնը հայտնի է երաժշտական փառատոնների հանդիսատեսին։ Նա ելույթ է ունեցել աշխարհի 49 երկրներում։ Իր կարիերան նա սկսել է 1990-ականների սկզբներին և համագործակցել է բազմաթիվ երաժիշտների հետ։

Պարզվում է, գիտական մոտեցումը Թոմի մոտ ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նա բախվել է անքնության հետ։ Դիջեյը նեյրոկենսաբանների թիմի հետ ալբոմ է ձայնագրել, որն օգնում է քնել։
Նրա ալբոմի բոլոր երգերն օգնում են հանգստանալուն, սրտի զարկերի արագության կարգավորմանը, զարկերակի ճնշման իջեցմանը և արդյունքում՝ բարեհաջող քնելուն։

Երաժիշտն ասել է, որ այս ալբոմը իր կյանքի ամենաբարդ գործն է եղել, որ նա երբևէ արել է։ Տեստերն ապացուցել են, որ նրա կոմպոզիցիաներն իրոք օգնում են հանգստանալուն։









































