Մեգան Մարքլի համար վերջին ժամանակների ամենալարված օրերն են մոտենում. մայիսի 19-ին նա կամուսնանա արքայազն Հարիի հետ, և դեռ այնքան բան կա անելու։
Որպեսզի մի քիչ շեղեն հարսնացուին լարված իրարանցումից (թեկուզ և ուրախ), 36-ամյա դերասանուհու ընկերները անցած ազատ օրերին նրա համար սպա–երեկո էին կազմակերպել։

Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնից ոչ հեռու՝ Soho Farmhouse վայրում։ Այս համալիրի տարածքում տարբեր տներ են, քոթեջներ, մի քանի լողավազան, կինոթատրոն, սպա–սրահներ, մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է իսկական արքայական հանգստի համար։

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին այստեղ արդեն եղել էին և նրանց այս տեղը շատ էր դուր եկել։
Իսկ թե ինչպիսին կլինի հարսանիքից առաջ Մեգան Մարքլի՝ աղջիկներով հավաքույթը, դեռևս գաղտնիք է։ Մեգանը միայն ակնարկել է, որ այն շատ ուրախ է անցնելու։










































