Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Որևէ էական փոփոխություն չկա. Կառավարությունը չի չեղարկելու դեղերի դեղատոմսով բաց թողնելու որոշումը

ՀՀ կառավարության այսօր հրավիրված նիստից ժամեր առաջ օրակարգում ընդգրկվեց որոշման եւս մեկ նախագիծ, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին»: Ավելի կոնկրետ այն վերաբերում է դեղերը դեղատոմսով բաց թողնելուն։ Ու թեև սոցցանցերում և հասարակության շրջանում ակտիվորեն քննարկվում և տարածքվում է, որ կառավարությունը որոշել է չեղարկել դեղատոմսերի պարտադրանքը, սակայն դա այդպես չէ։ Կառավարության նիստի օրակարգ ընդգրկված նախագծում, պարզպես, չնչին փոփոխություններ են կատարվել։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեղատոմսերի ներդրման գործողությունը նոր որոշումով չի կասեցվելու։ Պարզապես շատ փոքր շտկում է կատարվել՝ էնդոկրին, ներզատական խնդիրների համար նախատեսված պրեպարատներն են հանվել դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկից։ Հետաձգվում է ներարկման պրեպարատների բացթողումը դեղատոմսով մինչև հուլիսի 1-ը, իսկ հակաբիոտիկների դուրսգրումը դեղատոմսերով պահպանվում է նաև այսօր կառավարության նիստում ընդգրկված կառավարության որոշումով։ «Ես որոշման նախագծին ծանոթացա, որեւէ էական փոփոխություն չկա։ Սակայն հարկ է արձանագրել, որ սա հերթական դեպքն է, երբ նախարարությունը փորձում է խնդիրը առաջ տանել, առանց լավագույնս նախապատրաստելու այն։ Սա հերթական նահանջն է։ Բայց հակաբիոտիկներից բացի, մնացած դեղերի մասով մինչև հուլիսի 1-ը նախարարությունը ժամանակ ունի և կարող է իրազեկման, կրթման ծրագրեր իրականացնել, պատրաստել բնակչությանը, քանի որ մարտի 1-ից առաջացած աղմուկը հենց անիրազեկվածության հետևանք է»,-ասաց նախկին նախարարը։

Մկրտչյանի խոսքով հենց անիրազեկվածության պատճառով է, որ դեղատներում խնդիր է առաջանում։ Դեղատոմսը կնքված չէ, դեղ չեն վաճառում, ասում են կնիք է պետք։ Բայց կառավարության որոշման մեջ գրված է կնիք, իսկ փակագծերի մեջ գրված է՝ առկայության պարագայում։ Այսինքն հնարավոր է բժշկի մոտ կնիք չլինի, դեղատոմս գրվի և դեղատան աշխատողը պարտավոր է դեղ վաճառել։

Ամեն դեպքում մեկ շաբաթ տևած խուճապային տրամադրությունների, գոյություն չունեցող որոշման մասին բարձրաձայնելու արդյունքում մարդիկ մի քանի ամսվա համար դեղորայք գնեցին՝ ծախսելով իրնեց վերջին կոպեկները «Հիմա՝ պարզվում է, դրա կարիքը չկար։ «Կրկնում եմ, որպեսզի այսպիսի վիճակ չառաջանար, պետք էր բնակչությանը նախապատրաստել, խնդիրը հանրայնացնել։ Հանգիստ կրթական ծրագրեր իրանացներ, որպեսզի և մարդիկ պատրաստ լինեին դրան, և բժիշկները, և դեղատան աշխատողները։ Հուսանք, որ մինչև հուլիսի 1 գոնե նախարարությունը շտկումներ կանի, հետևություններ կանի, քանի որ, կրկնում եմ, լայնածավալ ինտենսիվ աշխատանքի կարիք կա»,-եզրափակեց Առողջապահության նախկին նախարարը։

Նշենք, սակայն, որ այս նոր որոշման նախագիծն էլ է խառնաշփոթի պատճառ դարձել։ Բուժաշխատողները, դեղատան աշխատողները չեն հասկանում, թե ինչ փոփոխություն է կատարվել, ինչ որ որոշումէ ընդունվել, եբ է հրապարակվելու դեղերի նոր ցանկը, որպեսզի պարզ լինի, թե որ դեղն է դեղատոմսով բաց թողնվում, որը՝ ոչ։

Նշենք նաև, որ մարտի 1-ից առաջացած այս աղմուկը, դեղատոմսերի պահանջը դեղատների կողմից, դեռևս, անհիմն էր և անօրինական, քանի դեռ չկր կառավարության համապատասխան որոշումը։ Առողջապահության նախարարությունը նախատեսնում է այդ նախագիծը կառավարությանը ներկայացնել կառավարության միայն հաջորդ նիստում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում