Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսպաաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է «Մունդիալ-2014»-ի անցումային դիմակայության շրջանակներում Ուկրաինայի ընտրանու դեմ պատասխան խաղի մասին:
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կայանալու է նոյեմբերի 19-ին՝ Փարիզում, իսկ առաջին մրցավեճն ավարտվել էր ուկրաինացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:
«Հիշում եմ՝ ինչպիսի ճնշման տակ էինք 2006թ.՝ Տոգոյի հավաքականի դեմ խաղից առաջ: Այդ խաղում հաղթեցինք 2:0 հաշվով: Հավատում եմ թե՛ իմ, թե՛ թիմի ուժերին:
Ես կատարյալ մարզավիճակում եմ: Ինձ սովորաբար 2 կամ 3 հակառակորդներ են հսկում: Այդ դեպքում ազատ տարածություններ են ստեղծվում թիմակիցներիս համար»,- հայտարարել է Ռիբերին:









































