Saturday, 20 06 2026
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին

Արաբական ավիաընկերությունները կգնեն 140 մլրդ դոլարի ինքնաթիռներ. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելքի ավիաընկերությունները հաստատել են իրենց կարևոր կարգավիճակը համաշխարհային ավիացիայում՝ հայտնելով ընդհանուր 140 միլիարդ դոլարի գործարքների մասին: Դուբայի «Ավտոսրահ-2013»-ի առաջին օրվա ընթացքում Airbus և Boeing ընկերությունները ռեկորդային թվաքանակով պատվերներ են ստացել:

Emirates Airlines ավիաընկերությունը ստանձնել է Boeing-ից 777X մակնիշի 150 հեռահար ինքնաթիռների գնման նախնական պարտավորություն՝ գրում է Financial Times-ը: Այդ գործարքը կդառնա ԱՄՆ կոմերցիոն ավիացիայի մեջ խոշորագույն անհատական պատվերը և գնորդին կարժենա 55.6 մլրդ դոլար:

Կիրակի Դուբայում մեկնարկած ավիաշոուի ժամանակ Boeing-ը նաև հաստատել է խոշոր գործարքները Qatar Airways-ի և Etihad Airways-ի հետ:

Կատարի Qatar Airways-ն ու Աբու-Դաբիի Etihad Airways-ը համապատասխանաբար պատվիրել են 50 և 25 ինքնաթիռներ:

Այդ տեսակի օդանավեր գնելու կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 95 միլիարդ դոլար: Boeing-ի ղեկավար Ջեյմս ՄաքՆերնին այդ գործարքն արդեն անվանել է «ավիացիայի պատմության մեջ խոշորագույնը»՝ փոխանցում է Forbes-ը:

Բացի այդ, Emirates ավիաընկերությունը համաձայնել է Airbus-ից գնել A380 մոդելի 50 օդանավ: Գործարքները ցույց են տվել, որ այդ երեք ավիափոխադրողներն աշխարհում ամենաարագ զարգացող ավիաընկերություններից են:

Emirates-ի գործադիր տնօրեն շեյխ Ահմեդ բեն Սայիդ Ալ Մակտումը կանխատեսում է, որ Dubai World Central-ը, որում ներկայում տեղակայված է Դուբայի օդանավակայանը, շուտով կդառնա աշխարհում ամենամեծ օդանավակայանը: Նա նաև ընդգծել է, որ Դուբայն այժմ դարձել է Արևելքն ու Արևմուտքը միացնող հանգույց:

«Վերջին ժամանակներս համաշխարհային ավիացիան տեղափոխվել է Մերձավոր Արևելք, քանի որ ԱՄԷ-ն ու Կատարը սկսել են ամբողջովին կիրառել իրենց աշխարհագրական առավելությունները»,- պարզաբանել է նա:

Emirates, Qatar և Etihad ավիափոխադրողները ծրագրում են շուկա դուրս բերել Boeing 777Х նոր մոդելը: Qatar-ը կգնի 70 նման մոդելներ, Etihad-ը՝ 25:

Etihad-ը նաև ծրագրում է Boeing-ից գնել 30 Dreamliner օդանավեր:

Այսպիսով՝ ավիափոխադրողը կդառնա վերջին շրջանում այդ ընկերության ինքնաթիռների խոշորագույն գնորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում