Վրաստանը հայց է ուղարկել ՆԱՏՕ-ին՝ 2017թ. դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստն իր տարածքում անցկացնելու մասին՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ համապատասխան պաշտոնական հայտարարությունն արդեն ուղարկվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին:
Միևնույն ժամանակ Սեսիաշվիլին նշել է, որ արդեն որոշում է կայացվել ամեն տարի Վրաստանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում անցկացնել երկու հանդիպում:










































