Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Կապանի, Գորիսի և Եղեգնաձորի համալսարանների 34 ուսանողների

Հայաստանի մարզային համալսարանների հետ համագործակցության շրջանակներում Orange Հիմնադրամն այս շաբաթ կրթաթոշակներ տրամադրեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Կապանի մասնաճյուղի, Գորիսի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի 34 ուսանողների:

«Ուրախ ենք այսօր նշել, որ մարզային համալսարանների հետ մեր 3-ամյա համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է այն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները: Կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով: Մեզ համար կարևոր է օգնություն ցուցաբերել մարզային ուսանողներին հաղթահարել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները, քանի որ այսօրվա ուսանողներն են լինելու այդ մեծ ու փոքր բնակավայրերի ապագա մասնագետները»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange Հիմնադրամը փոխանցեց երեք միլիոն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա՝ ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով նախատեսվում է այս տարվա ընթացքում տրամադրել կրթաթոշակներ ընդհանուր թվով 9 համալսարաններում:

Հայաստանի հարավային շրջաններ կատարած այցի շրջանակներում Ֆրանսիս Ժելիբտերը նաև հանդիպում ունեցավ Եղեգնաձորի համալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Ֆրանսիս Ժելիբտերը հանդես եկավ «Հայաստանում միջազգային կազմակերպության կառավարման մոտեցումը Orange-ի օրինակով» թեմայով հատուկ դասախոսությամբ: Վերջինս իր աշխատանքային փորձով կիսվեց ապագա տնտեսագետների և ֆինանսիստների հետ և, ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում է Orange-ը:

Նշված համալսարանների հետ Orange Հիմնադրամի համագործակցությունը չի սահմանափակվում կրթաթոշակների տրամադրմամբ. բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար: Բացի այդ, Գորիսի համալսարանում ստեղծվել է անվճար Orange Wi-Fi ինտերնետ անկյուն ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար:

Հիշեցնենք, որ 2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 67, իսկ 2012թ.՝ 95 ուսանողների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում