Կիրակի Կազանում վթարի ենթարկված Boeing ինքնաթիռի հայտնաբերված երկու սև արկղերը վնասված են: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Միջպետական ավիացիոն կոմիտեին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ավիավթարի վայրում հայտնաբերվել են սև արկղերը, որոնք զգալիորեն վնասված են: Դրանք ուղարկվել են Մոսկվա՝ փորձաքննության:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Կազան չվերթ իրականացնող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելիս, ինչի հետևանքով զոհվել է 50 մարդ, այդ թվում՝ Թաթարստանի նախագահի որդին՝ Իրեկ Մինիխանովը, և Անվտանգության դաշնային ծառայության վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը:











































