Թատերական գործիչների միավորման 15-րդ համագումարին դերասան Տիգրան Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր արվեստագետի հարգը, հեղինակությունը գցում են, երկիրը կարծես թե ուզում է, որ հեղիանկություններ չլինեն, դրա համար հեղինակությունների իսպառ բացակայություն է: Նրա խոսքով՝ ոչ միայն արվեստի մեջ է դա, այլև այլ ոլորտներում:
Սովետական միությունում, նրա դիտարկմամբ, կային անհատներ, ճիշտ է, ժողով էին անում, բոլորը ձեռք էին բարձրացնում, բայց դրա կողքին կային Մինասը, Սևակը, Շիրազը, Ռուսաստանում Վիսոցիկի կար, ուրիշները կային:
Հարցին՝ սա պետական ծրագի՞ր է, Տիգրան Ներսիսյանը պատասխանեց, որ չգիտի:








































