«Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով: Marca-ն հայտնում է, որ «քաղաքայիններ»-ը հունվարին կդիմեն «արքայական ակումբ»-ի ղեկավարներին` Ռամոսի տրանսֆերը գնելու առաջարկով:
Տեղեկությունների համաձայն` Մանչեսթերի ակումբի ղեկավարները պատրաստ են 39 մլն եվրո առաջարկել Ռամոսի իրավունքների դիմաց, ինչը 10մլն-ով պակաս է ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարգնից:
Հիշեցնենք` 2005 թվականի ամռանը «Ռեալ»-ը 27 մլն եվրո է վճարել «Սևիլիա»-ին` 19-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց: «Արքայական ակումբ»-ի կազմում Ռամոսը 366 խաղ է անցկացրել և 42 գոլ խփել:









































