ԱՄՆ-ում ամենահարգի ավտոմոբիլային պարբերականներից Consumer Reports-ը հրապարակել է ամենահուսալի ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը: Որքան էլ զարմանալի է, աղյուսակը գլխավորում է ոչ թե ամերիկյան եռյակի ներկայացուցիչներից մեկը, այլ ճապոնական Lexus ապրանքանիշը:
Ընդհանուր առմամբ՝ վարկանշային աղյուսակը կազմվել է ավելի քան 1,1 մլն ավտոմոբիլիստների քվեարկության արդյունքում:
Տվյալների վերամշակման ընթացքում պարզվել է, որ հուսալիությամբ առաջին տեղերում են ճապոնական ավտոմեքենաները:
Առավել քիչ է փչացել ու կոտրվել Lexus-ը, երկրորդ տեղում է հայտնվել Toyota-ն, ապա Acura-ն է:
Վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում են հայտնվել նաև Audi, Mazda, Infiniti, Volvo, Honda, GMC ու Subaru ընկերությունները:
Ամենավատ մեքենա են ճանաչվել Land Rover-ն ու Volkswagen-ը:









































