Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ռուսաստանը բռնում է «Հյուսիսկորեական» ճանապարհը

Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝  ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում, անիմացիոն տեսաշարի միջոցով ներկայացրեց ռուսական նոր սերնդի սպառազինությունները, այդ թվում՝ միջմայրցամաքային նոր հրթիռներ, միջուկային շարժիչով թևավոր հրթիռներ և ստորջրյա միջմայրցամաքային դրոններ (շատ այլ սպառազինություններ ևս), որոնք ըստ Պուտինի անիմաստ են դարձնում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք:

Հատկանշական է, որ Պուտինի ցուցադրած տեսահոլովակները սկսում են իսկական հրթիռների կամ ինքնաթիռների պատկերներով և կտրուկ անցում են կատարում բավական անորակ անիմացիաների, որոնք չեն կարող վկայել Պուտինի նշած հատկություններով սպառազինությունների առկայության մասին:

Նշենք սակայն, որ Պուտինի ելույթի ժամանակ ցուցադրված սպառազինությունների անիմացիաների մասին խոսելիս Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը դրանք որակել է որպես էժանագին («cheesy»):

Սակայն մի կողմ թողնելով ցուցադրված անիմացիոն տեսանյութերի և իրականության կապի քննարկումը՝ փորձենք հասկանալ, թե ինպիսի քաղաքական հետևանքներ կարող է ունենալ ուժի ցուցադրումն ու անգամ սպառնալիքը:

Մեկուսացման վտանգ

Վլադիմիր Պուտինի կողմից ռուսական նոր սպառազինությունների (կամ դրանց անիմացիաների) ցուցադրումը մի իրավիճակում, երբ Մոսկվա-Արեւմուտք հարաբերությունները խիստ լարված են, նշանակում է, որ Պուտինը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է ուժի և սպառնալիքների մեջ, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի վերջնական մեկուսացման:

Նմանօրինակ քաղաքականության վառ օրինակ է Հյուսիսային Կորեան, որը չնայած բոլոր հնարավոր պատժամիջոցներին, բնակչության ծայրաստիճան աղքատությանն ու գրեթե ամբողջական միջազգային մեկուսացմանը շարունակ հանդես է գալիս սպառնալիքներով, ստեղծում նոր սպառազինություններ և գործնականում անհնարին դարձնում իրավիճակի կարգավորման խաղաղ տարբերակները։

Ռուսաստանը, եթե որոշում է կայացնում գնալ շարունակ միլիտարացման և մեկուսացման ուղով, ապա փաստորեն ընտրում է զարգացման, ավելի ճիշտ` դեգրադացման հենց այդ՝ հյուսիսկորեական «մոդելը»։

Պատժամիջոցներ և վտանգ

Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լարումը երկու կողմերի ազդեցության գոտիների համար մրցակցության, անվտանգության և դրանց հետ կապված շահերի բախման հետևանք է:

Պատժամիջոցների քաղաքականությունը չորս տարվա ընթացքում հասցրել է նրան, որ Ռուսաստանի նախագահը ցույց է տալիս նոր, իր խոսքով՝ նմանը չունեցող սպառազինություններ և փաստացի սպառնում: Սպասել, որ Արևմուտքը, մասնավորապես ի դեմս ԱՄՆ-ի, կարող է «վախենալ» այդ զենքերից ու փոխել արտաքին քաղաքական ուղղությունը, անհեթեթություն է: Վաշինգթոնից արդեն իսկ արձագանքել են, որ Պուտինը հաստատել է այն, ինչը ԱՄՆ կառավարությանը հայտնի էր: Իսկ պետդեպարտամենտի մամուլի խոսնակն անգամ ասել է, որ Պուտինը «խաղում էր հանդիսատեսի համար»։

Հետևաբար, պատժամիջոցների քաղաքականությանը Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական ոճով պատասխանը այնքան էլ չի անհանգստացրել ԱՄՆ-ին, իսկ Ռուսաստանի կողմից նման խաղերը, հաշվի առնելով նաև ԱՄՆ ներկայիս նախագահի ոչ միանշանակ կերպարը, կարող են լուրջ վտանգ հանդիսանալ ողջ աշխարհի համար:

Հայաստանը և վտանգը

Հայաստանը Ռուսաստանի հետ միասին նույն անվտանգության համակարգում է: Փաստացի, Հայաստանը համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, այստեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, և Հայաստանը չի կարող շրջանցել Ռուսաստանի անվտանգության հետ կապված հարցերը:

Հայաստանը Ռուսաստանի հետ նաև նույն տնտեսական համակարգում է, Եվրասիական տնտեսական միությունում, ուստի Ռուսաստանի մեկուսացումը և դրա հետևանքով անխուսափելի տնտեսական շարունակվող ճգնաժամն արդեն ազդում են, իսկ իրադարձությունների նման զարգացման պարագայում էլ ավելի են ազդելու Հայաստանի տնտեսության վրա:

Հայաստանը Ռուսաստանի հետ նաև նույն մշակութային գոտում է, այստեղ հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքները, գործում է ռուսական քարոզչությունը, Ռուսաստանում բնակվում են միլիոնավոր հայեր, որոնք անդադար կապի և շփման մեջ են Հայաստանում իրենց հարազատների հետ: Նման պայմաններում, եթե Ռուսաստանը շարունակի իր մեկուսացումը և մարգինալացումը, հետևանքները հասնելու են նաև հայ հասարակությանը, և «աշխարհից կտրվելու» երևույթը կարող է զգացվել նաև այստեղ:

Ուստի Հայաստանը պետք է վերանայի իր բոլոր հնարավորությունները, հարաբերություններն ու կախվածությունը Ռուսաստանից և Արեւմուտքից և կարողանա ճիշտ կերպով մանևրել ստեղծված իրավիճակում՝ առնվազի հասցնելով հնարավոր ռիսկերը:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում