La Collection des Terres Precieuses от Armani օծանելիքի հավաքածուն, որ նվիրված է տարբեր երկրներին, համալրվել է Bleu Turquoise («Երկնագույն փիրուզ») և Bleu Lazuli («երկնագույն լազուրիտ») յունիսեքս բույրերով։ Պարֆյումերների ոգեշնչումն այս անգամ հնդկական մշակույթն է դարձել։ Հնդկաստանում կապույտը սուրբ գույն է համարվում, այն ուժ և առնականություն է խորհրդանշում։ Փիրուզ և լազուրիտ քարերը ծնունդով Հնդկաստանից են։

Bleu Turquoise կոմպոզիցիայում խունկի և հնդկական համեմունքների նոտաները համադրվում են հասմիկի, վանիլի և սանդալի յուղի բույրերով։
Bleu Lazuli բույրում ծխախոտը համադրված է բերգամոտով, սալորով և վանիլով։
Բույրերի սրվակները լեռնային ապարներից կտրված թանկարժեք քարեր են հիշեցնում։











































