ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ինքնազգացողությունը, ով բուժումը շարունակում է տնային պայմաններում, շարունակում է վատ մնալ: Նա առ այսօր չի կարողանում խոսել խողովակների պատճառով, որոնց միջոցով նրա թոքերից հեռացվում է հեղուկը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Մանդելայի կնոջը՝ Վիննի Մանդելային:
Մանդելայի կնոջ խոսքով՝ քաղաքից դուրս գտնվող իրենց տունը դարձել է ինտենսիվ թերապիայի պալատ, որտեղ նրա առողջությանը հետևում է 22 բժիշկ: Վիննի Մանդելան հայտնել է, որ Մանդելան դեռևս իրեն շատ վատ է զգում և շատ զգայուն է ցանկացած մանրէի նկատմամբ: Սակայն նա հերքել է այն պնդումները, թե Մանդելային միացված է կենսապահովման համակարգ:












































