Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ole հանդեսի հետ զրույցում անդրադարձել է նաև իր վնասվածքին: Հիշեցնենք, որ «Բետիս»-ի դեմ խաղում (1:4) վնասվածքի պատճառով Լեոն շարքից դուրս է մնացել 6-8 շաբաթով:
Բուժզննումից հետո հայտնի էր դարձել, որ Մեսսին ազդրի մկանների կտրվածք էր ստացել:
«Հիասթափված եմ, քանի որ նման շրջադարձ չէի ակնկալում: Այստեղ արտասովոր ոչինչ չկա: Ես վնասվածք եմ ստացել, բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ փոփոխություններ եմ կատարել:
Մարդիկ կարծում են, որ փոխել էի դիետաս, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Հորինվածքը մնում է հորինվածք»,- հայտարարել է Մեսսին:









































