Դիզայներ Ստանիսլավ Սաբոն թեյնիկի կոնցեպտ է մշակել, որն ամենուր կարելի է վերցնել: Novel էլեկտրական թեյնիկը կարող է ծալվել թղթապանակի չափ և հեշտությամբ տեղավորվել պայուսակում: Երբ տաք թեյ ես ուզում, բավական է հանել թեյնիկը և մեքենայի մեջ կամ հյուրանոցային համարում պատրաստել թեյը:
Թեյնիկը պատրաստված է բարձրորակ պլաստիկից և մեկ լիտր հեղուկ է տանում: Ծրագիրն առայժմ կոնցեպտային փուլում է և հովանավորներ է փնտրում:











































