ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որպեսզի իր դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները լքեն սպիտակ տունը և այդ կապակցությամբ խնդրել է աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին հեռացնել նրանց,– հաղորդում է The New York Times-ը։

Ըստ լրատվամիջոցի տվյալների, Թրամփի աշխատակազմի որոշ աշխատակիցներ դժգոհ են, որ Իվանկան և իր ամուսինը, ովքեր նախագահի օգնականներն են համարվում, մինչև հիմա աշխատում են Սպիտակ տանը։ Ինքը Թրամփը երբեմն կիսվում է խորհրդականների հետ, որ Իվանկան ու ամուսինը ի սկզբանե չպետք է զբաղեցնեին այդ պաշտոնը և պետք է լքեն այն։

Նախագահը նույնիսկ դիմել է Քելիին, որպեսզի նա օգնի իրեն հեռացնել աղջկան և փեսային,– նշում է պարբերականը։ Ընդ որում, Իվանկային և Քուշներին Թրամփն ասում է, որ նրանք պետք է շարունակեն աշխատանքը,– հաղորդում է The New York Times-ը։










































