Գիտնականները պատմության մեջ առաջին անգամ սրտի վիրահատություններ անցկացնելու համար եռաչափ հոլոգրամներ են ստեղծել: Այն հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումները:
Ինտերակտիվ եռաչափ պատկերներ կարելի է ստանալ իրական ժամանակում անգիոգրաֆի և ուլտրաձայնային կարդիոլոգիական համակարգի միջոցով, փոխանցում է RG-ն:
Կարդիոլոգը կարող է մանրամասն ուսումնասիրել սրտի հոլոգրամը հենց վիրահատության ժամանակ (այս վիրահատությունը հյուսվածքները նվազագույնս վնասելու հնարավորություն է ենթադրում): Ընդ որում բժշկին հատուկ ակնոց անհրաժեշտ չէ:
Եռաչափ օբյեկտները շրջվում են ձեռքի շարժումով: Մասնագետների կարծիքով՝ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս բարելավել բժշկական օգնության որակը, և այն մեծ պոտենցիալ ունի:










































