Միլանի «Ինտեր»-ի նոր սեփականատեր Էրիկ Տոհիրը պատրաստակամություն է հայտնել սկսել թիմի նոր մարզադաշտի շինարարական աշխատանքները:
Ներկայումս միլանյան երկու գրանդ ակումբները՝ «Ինտեր»-ն ու «Միլան»-ը, հանդես են գալիս միևնույն՝ «Սան Սիրո» մարզադաշտում: Ինդոնեզիացի գործարարն արդեն հանդիպել է Միլանի քաղաքապետի հետ՝ տարածք ձեռք բերելու նպատակով:
«Դա առաջին քայլը կլինի, որը մենք կանենք՝ միտված ապագային: Այդ ներդրումն անհրաժեշտ է թե՛ քաղաքին, թե՛ ակումբին»,- հայտարարել է Տոհիրը:










































