Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ֆիլիպ Լամը խոսել է 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից իր սպասելիքների մասին:
«Մեր թիմը շատ է առաջադիմել վերջին տարիներին: Մի շարք խաղացողների կարիեայում «Մունդիալ-2010»-ն առաջինն էր: Այդ ժամանակ նաև փորձառու խաղացողները չկարողացան իրենց դրսևորել լավագույն կողմերով:
Այս տարիների ընթացքում մի շարք փորձությունների միջով ենք անցել:
Հավաքականի կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր նվաճել են Չեմպիոնների Լիգայի գավաթը, հաջող են խաղացել «Եվրո-2012»-ում: Ամեն դեպքում, մենք ֆավորիտների թվում ենք»,- Լամի խոսքերը մեջբերում է Welt.de-ն:









































