Tuesday, 07 05 2024
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը

«Հայաստանի շոկային որոշումը». թուրքական ԶԼՄ-ների արձագանքը՝ արձանագրությունների չեղարկմանը

Թուրքական ԶԼՄ-ներն արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը, գրում է Ermenihaber-ը։

Մասնավորապես իշխանամետ համարվող «Milliyet» պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։ Թերթը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ Հայաստանը պարբերաբար զգուշացրել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում խիստ արձագանք էր տվել հայկական կողմի այդ հայտարարությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել էր, որ չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը, արձանագրությունները կշարունակեն մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում՝ մինչև տարածաշրջանում նպատակահարմար մթնոլորտ ձևավորվի։

Պարբերականը նաև գրել է, որ արձանագրությունների չեղարկումը կատարվել է անմիջապես ՀՀ նախագահական ընտրությունների նախօրեին։ Նշվում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ օրենքի համաձայն այլևս չի կարող նախագահի թեկնածու լինել։

Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը արձանագրում է, որ փաստաթուղթը չեղարկվել է նախօրեին գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում։ Պարբերականը հիշեցնում է, որ 2009թ․ արտգործնախարարներ Դավութօղլուի և Նալբանդյանի միջև ստորագրված փաստաթուղթը հայկական կողմը չէր դրել վավերացման, քանի որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ էր առաջ քաշել։

«Hürriyet» պարբերականը նույնպես թեմային անդրադարձած լրատվամիջոցներից էր։ Աղբյուրը հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում նախատեսող այս փաստաթուղթը 2009թ․ ստորագրվել էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ջանքերով։ Իսկ ողջ գործընթացը սկսվել էր ժամանակի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայաստանյան այցով ու այսպես կոչված «ֆուտբոլային քաղաքականությամբ»։

Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Yeni Akit» պարբերականը թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել՝ «Հայաստանի շոկային որոշումը Թուրքիայի վերաբերյալ» վերտառության ներքո։ Այլ փաստերի հետ աղբյուրը հիշեցրել է նաև, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով ենթադրվում էր «1915թ դեպքերի» ուսումնասիրման նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծել։

«Haberler» լրատվական կայքը թեմային անդրադարձել է «Հայաստանի սկանդալային վճիռը․ Թուրքիայի հետ արձանագրությունները չեղարկվեցին» վերնագրով։ Լուրում հակիրճ ներկայացվել է արձանագրությունների ստորագրման և հետագա զարգացումների ժամանակագրությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում