ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներին, համաձայն որոնց՝ Արմեն Սարգսյանին կողմ էր քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 10, 1 ձեռնպահ, հայտարարեց. «Ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների՝ ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականների մեջ կան ծպտյալ «Ելք»-ականներ»:
Ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «Հուրախություն Նիկոլ Փաշինյանի՝ պետք է հայտարարեմ, որ ՀՀԿ-ն 58 հոգի է, և մենք այսօր արձանագրել ենք 90 կողմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































