ԱԺ-ում կայացավ ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը: Ինչպես հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը՝ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 90-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ մեկը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորներին:
«Ես իմ ողջ եռանդն ու երկար տարիների փորձառությունը կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին: Եվ ակնկալում եմ ձեր բոլորի աջակցությունը»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































