Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին Հոնդուրասի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո (5:0) պատմել է Աշխարհի առաջիկա առաջնությունում իր թիմի հեռանկարների մասին:
«5:0 հաշիվը չի արտացոլում խաղադաշտում տեղի ունեցածը: Այնպես, ինչպես մենք խաղացինք, պետք է հաղթեինք 2:0 կամ 3:0 հաշվով: Մեզ հաջողվեց ավելի շատ գոլեր խփել, քանի որ իրացրինք մեր պահերը:
Ֆուտբոլիստներն այսօր ցույց տվեցին այն, ինչ ցանկանում էինք տեսնել: Առաջիկա մրցաշարում թիմի վրա ոչ մի ճնշում չի լինի: Բրազիլիայի հավաքականը կդառնա Աշխարհի չեմպիոն»,- ասել է Սկոլարին:







































