Sunday, 05 07 2026
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ

Սերժ Սարգսյանի վերարտադրությամբ նոր «Մարտի 1» չի լինի

Այսօր մարտի 1-ն է: 2008 թվականի մարտի 1-ից հետո այս արտահայտությունը լսելիս խոսքերն ու մեկնաբանություններն արդեն դառնում են ավելորդ: 10 տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում սպանվեց 10 մարդ. 10 տարվա ընթացքում այդ դեպքերի կապակցությամբ պետք եղած ու նույնիսկ չեղած այնքան բան է ասվել, որ հիմա դժվար է որևէ նոր բան ավելացնել այդ ամենի վրա, որևէ նոր բան ասել այդ կապակցությամբ: Միայն պետք է արձանագրել, որ ողբերգության մեղավորները բացահայտված չեն, բացահայտված չեն սպանության հեղինակներն ու հրաման տվողները:

Տասը տարի անց Հայաստանում կրկին համանման վիճակ է, և կրկին շատերը կասկածում են՝ արդյո՞ք կլինի նոր Մարտի 1, արդյո՞ք իշխանությունը կրկին զենք կբարձրացնի ժողովրդի վրա, որը փորձում է պաշտպանել իր իրավունքը: Սակայն անկախ ամեն ինչից, կա մի էական խնդիր. պետության դեմ 10 տարի առաջ գործված հանցագործության չբացահայտվածությունը, անգամ բացահայտման գործընթացի, հանրային գործընթացի բացակայությունը, ինչպես նաև այն, որ Մարտի 1-ը դարձնելով որոշակի քաղաքական առևտրի առարկա, մշտապես հրատապ են պահում նմանատիպ իրադարձությունների կրկնության վտանգը՝ այսօր, վաղը, մի քանի տարի անց:Կարևոր չէ՝ երբ և ինչպես, կարևորն այն է, որ կատարվել է ոտնձգություն պետության դեմ, և եթե այն մնում է չբացահայտված, ապա մնում է նաև այն համոզումը՝ կատարողների և պատվիրատուների, գուցե կազմակերպիչների մոտ, մասնակիցների մոտ, որ նման բան, ուրեմն, հնարավոր է նաև հետագայում: Նմանօրինակ դեպքերում, միայն բացահայտումն է հետագայում կրկնություններից կամ կրկնօրինակումներից զերծ մնալու ամենահուսալի երաշխիքը: Մարտի 1-ի մասով այդ երաշխիքը, փաստորեն, չի ստացվել, և առայժմ ընդամենը որպես երաշխիք ծառայում է այն, որ ողբերգությունը բավական թարմ է բոլորի հիշողության մեջ և միայն դրա ուժով կատարում է ժամանակավոր կախարգելիչ դեր: Երբ հիշողության ուժը օբյեկտիվորեն կսկսի նվազել տարիների ընթացքում, դրանով կավելանա կրկնության վտանգը, քանի դեռ չկա լիարժեք բացահայտում կամ բացահայտման իրական գործընթաց։

Ունի Մարտի 1-ը կրկնվելու շանս Հայաստանում։ Շատերն են պնդում, որ Հայաստանի իշխանությունը նոր մարտի 1 իրագործելու ռեսուրս չունեն։ 2008-ին էլ Լևոն Տեր Պետրոսյանն էր հայտարարում, որ Քոչարյանը խելագար չէ, որ կրակի ժողովրդի վրա, բայց, ավաղ, նա սխալվում էր։ Այս և կարևոր այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ, ով վերջերս է տեղափոխվել և բնակվում Միացյալ նահանգներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում