«Բարսելոնա»-ն առաջիկա ամռանը պատրաստվում է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի: Ակումբի ղեկավարությանն այդպիսի պահանջ է ներկայացրել գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:
Որպես կազմը համալրելու հավանական տարբերակներ` կատալոնական ակումբը դիտարկում է Ռոբերտ Լևանդովսկիի («Բորուսիա Դորտմունդ») և Սերխիո Ագուերոյի («Մանչեսթեր Սիթի») թեկնածությունները:
Լեհ ֆուտբոլիստը գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման ու խփել 9 գոլ, իսկ արգենտինացի խաղացողն անգլիական Պրեմիեր լիգայում անցկացրած 10 խաղում դարձել է 8 գնդակի հեղինակ:





































