Եվրախորհրդարանը մարտի 1-ին պաշտպանել է Լեհաստանի դեմ պատժիչ ընթացակարգ գործարկելու Եվրահանձնաժողովի որոշումը՝ ազգային դատական բարեփոխման մեջ եվրոպական սկզբունքները խախտելու համար։
Այդ առաջարկության օգտին Եվրախորհրդարանի՝ Բրյուսելում ընթացող նստաշրջանում քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը: Նշված ընթացակարգը կարող է տանել նրան, որ Վարշավան ԵՄ խորհրդում ժամանակավորապես կզրկվի ձայնի իրավունքից։ Եվրամիության պատմության մեջ նման բան տեղի կունենա առաջին անգամ:












































