ԱԺ-ում այսօր՝ մարտի 1-ին, տեղի է ունենում ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրությունը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցը վերաբերում էր Արմեն Սարգսյանի՝ Միացյալ Թագավորության քաղաքացիության դադարեցման պահին:
Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ արգելք է սահմանված երկքաղաքացիություն ունեցող անձին նախագահի պաշտոնում առաջադրելու համար. «Ե՞րբ է գրառում կատարվել Ձեր քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: