Հունիսի 13-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2612C115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 168 մլն դրամ, որից մրցակցային՝ 2 մլրդ 140 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 28 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478,340,371 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9566 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 9 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: