Իլոն Մասկի Tesla ավտոմեքենան սանիտարական մշակում չի անցել և հանդիսանում է պոտենցիալ վտանգավոր։
Tesla Rodster ավտոմեքենան, որը SpaceX ընկերությունն ուղարկել է Մարսի ուղղությամբ, Կարմիր մոլորակի հետ բախման դեպքում կարող է սպառնալիք դառնալ տեղի կենսաբանական կյանքի համար։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի Պերդյուի համալսարանի (Ինդիանա) գիտնականները։

Մասնագետները նշում են, որ եթե Մարսի վրա գոյություն ունի կենսաբանական կյանք, ապա այն ենթակված է երկրային օրգանիմների կողմից ոչնչանալու ռիսկին։
Նշվում է, որ NASA-ում լիովին գիտակցում են այլ մոլորակների վրա Երկրից բակտերիաների հայտնվելու վտանգը, այդ իսկ պատճառով տիեզերական սարքերը մշակում են անցնում և հասցվում մանրէազերծված վիճակի։







































