Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մենք վճարում ենք կառավարության անդամների անվտանգության ու հարմարավետության համար

Հայաստանի կառավարության կառուցվածքում կա ֆինանսների նախարարի պաշտոն, որը այժմ զբաղեցնում է Վարդան Արամյանը: Արտաքինից նա բավական բարեհամբույր և հավասարակշռված մարդու տպավորություն է թողնում: Բայց բավական է նա խոսի, այդ տպավորությունը իսկույն չքանում է, և ականատեսն ենք լինում բացահայտ ցինիզմի դրսևորմանը: Ցինիզմ նրա արտասանած ամեն մի նախադասության մեջ:

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է տալիս Արամյանին, թե արդյոք Հայաստանի համար շքեղություն չէ 915 ծառայողական մեքենայի առկայությունը, կամ ճիշտ չէր լինի, եթե կառավարությունը հետևեր վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորին, և ծառայողական մեքենաները ևս վերասարքավորվեին և շահագործվեին սեղմված գազով, որը կապահովեր բյուջեի միջոցների խնայողություն: Եվ ահա թե ինչ է պատասխանում Ֆինանսների նախարար Արամյանը:

Անդրադառնալով ծառայողական մեքենաների թվին և դրանց կրճատման անհրաժեշտությանը, Արամյանն ասում է, որ փող խնայելը նպատակ դարձնելը սխալ մոտեցում է, նպատակը պետք է լինի այն, որ այդ մեքենայի վրա կատարվող միավոր ծախսը բերի նոր ավելացված արժեքի ստեղծման: Երեկ, երբ կառավարության գրեթե բոլոր անդամները եկել էին խորհրդարան և եկել էին իրենց ծառայողական մեքենաներով, կարող է որևէ մեկն ասել, թե դրա արդյունքում ինչ ավելացված արժեք ստեղծվեց: Կամ արդյոք ինչ կփոխվեր, եթե կառավարության անդամները խորհրդարան գային միկրոավտոբուսով, չէ որ նրանք բոլորը խորհրդարան են գալիս Հանրապետության հրապարակի շրջակայքից: Մեկ միկրոավտուբուսի փոխարեն խորհրդարան էր եկել 16 ծառայողական մեքենա: Միայն պաշտպանության նախարարն է, որ խորհրդարան է գալիս Ջրվեժից: Գոյացած խնայողությունը կարող էր ուղղվել մի ոլորտի, որտեղ իսկապես ավելացված արժեք կստեղծվի:

Արամյանի ցինիզմը սրանով չի ավարտվում: Անդրադառնալով սեղմված գազով մեքենաների վերասարքավորմանը, նա ասում է, որ պետք է հաշվարկ անել, որովհետև ծառայողական մեքենաները, ի տարբերություն անձնական օգտագործման մեքենաների, շահագործվում են 5-7 տարի, և ուշադրություն՝ «այդ մեքենաները ավելի մեծ աշխատանքային ժամանակահատվածում են օգտագործվում»: Պատկերացնում եք՝ մարդը տարիուկես ֆինանսների նախարար է և մինչև այժմ չի կարողացել հաշվել, թե արդյոք որն է ավելի տնտեսապես շահավետ՝ սեղմված գազով, թե՞ բենզինով շահագործելը: Հասկանալի է, թե ինչու է երկրի ֆինանսական վիճակը նման աղետալի վիճակում: Մենք հատուկ Արամյանի համար մի րոպեում այդ հաշվարկը կանենք: Եթե մեկ մեքենան տարեկան միջինը ծախսում է 2 հազար լիտր վառելիք, ապա ստացվում է գրեթե 2 հազար դոլար գումար: Մեկ մեքենայի գազով վերասարքավորումը արժի հազար դոլար, իսկ մնացած հազար դոլարը բավարար է, որ այդ մեքենան գրեթե կրկնակի ավելի ճանապարհ անցնի, քան կանցներ 2 հազար լիտր բենզինով: Մնացած 5-6 տարին էլ գազով շահագործվելով այդ 915 մեքենաները պետությանը հարյուրավոր միլիոն դրամների եկամուտ կապահովեն: Բացի այդ, տարակուսանք է առաջացնում Արամյանի այն հայտարարությունը, որ ծառայողական մեքենան ավելի շատ է շահագործվում, քան անձնական օգտագործմանը: Պրակտիկայում դա իսկապես այդպես է, որովհետև ծառայողական մեքենան շահագործվում է միաժամանակ և ծառայողական և անձնական նպատակներով: Մինչդեռ, եթե ամեն ինչ լիներ այսպես կոչված օրինականության շրջանակներում, այն պետք է շահագործվեր միայն առավոտյան 9․00-ից մինչև երեկոյան 18․00-ը, և միայն աշխատանքային օրերին: Բայց հարցրեք յուրաքանչյուր ծառայողական մեքենայի վարորդի, և նա ձեզ կասի, որ իր համար չկա ոչ միայն շաբաթ և կիրակի, այլ նույնիսկ գիշեր և ցերեկ: Ե՛վ իրենց, և՛ մեքենաները բանեցնում են անձնական սեփականությունից էլ անխնա:

Եվ ամենավերջինը. Արամյանը կասկածի տակ է դնում գազով մեքենաների շահագործման անվտանգությունը, ասելով բառացիորեն հետևյալը՝ «էլ չասած անվտանգության հետ կապված հարցը»: Վարչապետ Կարեն Կարապետյանը երկրի բնակչությանը ասում է, որ թանկ բենզինին կա էժան այլընտրանք գազը, իսկ նրա կառավարության անդամը ասում է, որ ինքը չի կարող գազով աշխատող ծառայողական մեքենան լուրջ ընդունել, որովհետև կա անվտանգության խնդիր: Ստացվում է, որ երկրում անվտանգության հետ կապված խնդիր չպետք է ունենան այդ 915 մեքենաներով երթևեկող անձինք, որովհետև նրանք նաև խնայելու խնդիր չունեն, նրանց փոխարեն վճարում ենք մենք բոլորս, ՀՀ յուրաքանչյուր վտանգված քաղաքացի:

Գուցե հարուստ երկրների պաշտոնյաները ունեն իրավունք ունենալու ծառայողոկան մեքենա, բայց աղքատության նման մակարդակ և արտաքին պարտքի նման բեռ ունեցող երկրի համար դա կատարյալ շքեղություն է: Բազմիցս ենք ասել, որ կա իրեն արդարացրած փորձ, երբ յուրաքանչյուր պաշտոնյային կցված ծառայողական մեքենաների փոխարեն կառավարությունը ունի պետական ավտոպարկ, և նախարարը կամ մարզպետը որևէ տեղ գնալիս դիմում է ավտոպարկի ղեկավարությանը, խնդրելով ծառայողական պարտականությունները կատարելու համար օրվա որոշակի ժամի մեքենա հատկացնել: Թե չէ տեսնում ես՝ մարզպետը բնակվում է Երևանում, բայց ծառայողական մեքենայով ամեն օր գնում է աշխատանքի: Միայն այդ ճանապարհի վրա ծախսելով առնվազն 20 լիտր բենզին: Կարող են ասել, որ մարզպետին օրական այդքան բենզին չի հասնում, և նա ծախսում է իր սեփական միջոցներով գնված բենզինը: Բայց պարզ է չէ, որ այդ բենզինն էլ է նա գնում, այդ նույն պետության և նույն հասարակությունից տարած միջոցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում