Անցած շաբաթը հարուստ է եղել կինոպրեմիերաներով, շոուներով, համերգներով, որոնց մասնակցել են մեծ թվով աստղեր: Ներկայացնում ենք այս շաբաթվա աստղային լավագույն կերպարները:
1. Սկարլետ Յոհանսոն
Իտալական Dolce&Gabbana ապրանքանիշի դեմքը կարմիր գորգի վրա գրեթե չի դավաճանում այդ բրենդին: Իտալական կինոփառատոնին «Նա» ֆիլմի պրեմիերային նա ներկայացել է սիցիլիական դուետի զգեստով: Զգեստը ամառային տեսք ունի, թարմացնում է և անթերի ընդգծում նրա մարմինը:

2. Ջենիֆեր Լոուրենս
Երիտասարդ Ջենիֆեր Լոուրենսը ներկայացնում է Christian Dior-ը: «Սոված խաղեր, և կրակ բռնկվում է» ֆիլմը ներկայացնելող արշավին նա ոչ մի անգամ չի դավաճանել այդ բրենդին: Ամենահաջողված ընտրություններից մեկն է դարձել մուգ-կապույտ զգեստը, որի գույնը ընդգծել է նրա մաշկի երանգը, իսկ ձևը՝ մարմինը:

3. Էլիզաբեթ Բենքս
Բեռլինում կայացած «Սոված խաղեր, և կրակ բռնկվում է» ֆիլմի պրեմիերային Էլիզաբեթ Բենքսը ուղղակի փայլել է: Elie Saab-ից նրա զգեստը կարծես մանր բյուրեղներից և մետաղական թելերից է կարված:

4. Նատալի Պորտման
Նատալի Պորտմանը նույնպես ներկայացնում է Dior ապրանքանիշը: Նա ներկայացել է էլեգանտ հագուստով, որը առաջին հայացքից նման է կոմբինիզոնի: Սակայն իրականում այն բարձր գոտկատեղով տաբատ է՝ տոպով:

5. Լիլի Քոլինզ
Լիլի Քոլինզը Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակաբաշխությանը ներկայացել է Julien Mcdonald զգեստով: Այս զգեստով Լիլին նման է անտառային փերիի:










































