Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Ռյազանի «Զվեզդա»-ին, որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Գառնիկ Ավալյանը:
Տանտերերը 3:2 հաշվով առավելության հասան հյուրերի նկատմամբ և Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին:
Նշենք, որ «Կրասնոդար»-ի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին: Թիմի հաջորդ մրցակիցը կլինի Մոսկվայի «Սպարտակ»-ի և «Տոսնո»-ի դիմակայության հաղթողը:
Ռուսաստանի գավաթի խաղարկություն. 1/8 եզրափակիչ
«Կրասնոդար» – «Զվեզդա»՝ 3:2
Լաբորդե (27’, 34’), Վանդերսոն (62’) – Միրզով (21’), Սիվաև ( 44’)






































