Sunday, 05 07 2026
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի

Փետրվարի 26-27-ը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը
հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու նոր ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի:

Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման ծրագրին և այն դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս` կարևորելով «Երևանի ՋԷԿ»-ի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելը Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը զուգահեռ։

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերն արդյունավետ հարթակ են հայ-իրանական համագործակցության օրակարգի հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։

Երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև բնապահպանության, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հայ-իրանական համագործակցությանը:

Նախարար Աշոտ Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագրի շուրջ և լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ ներգրավելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերել՝ առաջիկայում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել Թեհրանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում