Երեկ երեկոյան Ազատության հրապարակում սկսվել է գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ստորագրահավաք, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 21-ը: Այսօր արդեն երկու հազարից ավելի ստորագրություն է հավաքվել: Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց ակտիվիստ Անի Կաղինյանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս հարցի վերաբերյալ ոչինչ չի անում՝ չնայած իրենք բազմիցս՝ թե՛ նամակներով, թե՛ ակցիաների միջոցով բարձրաձայնել են գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:
Բացի Երևանից, ստորագրահավաք է անցկացվելու նաև մարզերում՝ այս կերպ փորձելով մարզերի բնակիչներին ևս ներգրավել պայքարի մեջ:
Մեզ հետ զրույցում ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն ասաց, որ չի հավատում, թե ստորագրություններով որևէ բան կփոխվի, բայց երիտասարդները իրավական կարգով են ուզում պայքարել. «Եթե ստորագրահավաք են ուզում, թող այդպես լինի: Ստիպում են ժողովրդին, որ ժողովուրդը աղքատությունից ելնելով՝ հեղափոխություն անի, իմ միակ նպատակն է, որ սույն իշխանությունը, որը երկրի ժողովրդին ստրուկի պես է վերաբերվում, իր փասափուսով գնա»:
Մանրամասները դիտեք «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:











































