Փիթսբուրգի գիտնականների հետազոտությունը, որն անցկացվել է կնոջ քաշի և նրա ինտելեկտուալ կարողությունների միջև փոխադարձ կապի բացահայտման նպատակով, ցույց է տվել, որ ինտելեկտի մակարդակը չաղլիկ կանանց մոտ ավելի բարձր է, քան նիհարներինը: Այս մասին հայտնում է Global Science-ը:
Երկարատև հետազոտությանը մասնակցել են մարմնի տարբեր կշիռներ ունեցող 16 հազար կանայք: Թեստավորումից հետո հետազոտողները համեմատել են ստացված արդյունքները կանանց քաշի հետ՝հաշվի առնելով նրանց կառուցվածքը:
Տվյալների վերլուծությունը թույլ է տվել գիտնականներին բացահայտել զարմանալի օրինաչափություն: Կախված կանանց քաշից՝ տարբեր է եղել նաև նրանց հնարամտության մակարդակը: Լավագույն արդյունքներ ցուցաբերել են թմբլիկ կանայք:
Գիտնականները դա բացատրում են նրանով, որ թմբլիկ կանանց օրգանիզմում կան մեծ քանակի օրգանական թթուներ, որոնք նպաստում են ինտելեկտուալ կարողությունների ավելի բարձր մակարդակի զարգացմանը:











































