Վարշավայում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունը: Այսօր` նոյեմբերի 16-ին կկայանան 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի մրցաշարի առաջատարը` Ֆրանսիայի թիմը: Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր, իսկ Ֆրանսիայի ընտրանին՝ 12:
Հիշեցնենք`7-րդ տուրում հայ շախմատիստները հաղթել են ռուսներին, իսկ ֆրանսիացիները ոչ-ոքի էին խաղացել Ադրբեջանի հետ։








































