Երևում է՝ Քիմն այնքան է զբաղված իր հինգ ամսական դստեր՝ Նորթի դաստիարակությամբ, որ նրան լիարժեք քնի համար ժամանակ չի մնում:
Նոյեմբերի 15-ին պապարացիները նրան լուսանկարել են Բևերլի Հիլզում: Նրանց զարմացրել է աստղի արտաքին տեսքը. Քարդաշյանը շատ հոգնած է եղել՝ աչքերի տակ մուգ շրջանակներով և անփույթ դիմահարդարմամբ: Պապարացիներին նկատելով՝ Քիմն արագ դրել է մուգ ակնոցը և մեքենա նստել:
Լուսանկարիչներին զարմացրել է նաև Քարդաշյանի հագուստը: Բոլորը սովոր են նրան կանացի զգեստներով և կիսաշրջազգեստներով տեսնել: Այս անգամ նա եղել է վերնաշապիկով և պատռված ջինսե տաբատով:









































