Բելառուսական «ԲելաՊԱՆ» տեղեկատվական գործակալությունը վերլուծել է նախկին ԽՍՀՄ երկրների ազգային վիճակագրական մարմինների՝ հունվար ամսին սպառողական ապրանքների գնաճի տվյալները։
«Առաջին եռյակում են Հայաստանը, Ուզբեկիստանը՝2,7%-ով և Ուկրաինան՝ 1,5%: Բելառուսը չորրորդ տեղում է։ Բելառուսից ավելի ցածր գնաճ է գրանցվել Վրաստանում, Ղազախստանում, Կիրգիզստանում՝ 0,6%, Մոլդովայում, Տաջիկիստանում, Էստոնիայում՝ 0,4%, Լիտվայում և Ռուսաստանում՝ 0,3%»,- հաղորդում է ԲելաՊԱՆ–ը։
Նշվում է, որ ըստ վերլուծության արդյունքների, գներն անփոփոխ են մնացել Ադրբեջանում և Լատվիայում, իսկ Թուրքմենիստանի վերաբերյալ տեղեկություններ չկան։











































