«Բարսելոնա»-ի այն ֆուտբոլիստները, ովքեր չեն հրավիրվել իրենց երկրների հավաքականներ, այսօր մարզում են անցկացրել:
Հոկտեմբերի 10-ից հետո առաջին անգամ խոտածածկի վրա մարզում է անցկացրել կատալոնական ակումբի պաշտպան Խորդի Ալբան, ով ապաքինվում է ազդրի վնասվածքից:
Այսօր անհատական ծրագրով են մարզվել նաև Խերարդ Պիկեն ու Չավին, իսկ Սեսկ Ֆաբրեգասը մարզվել է խաղընկերների հետ: