Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում փոքրիկ երեխան 10 րոպե քայլել է 9-րդ հարկի պատուհանագոգի վրայով, և ոչ ոք որևէ գործողություն չի ձեռնարկել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Դեպքը տեղի է ունեցել բրազիլական Գոյանիա քաղաքում։
Ականատեսը պատմել է, որ երեխան դուրս է եկել ննջասենյակի պատուհանից և հանգիստ քայլել գոգավորության վրայով՝ ասես դա նրա ամենօրյա գործերից էր։ Դա տևել է 10 րոպե, քանի դեռ մեծահասակը տղային ներս չի տարել։
Անցորդները շենք են մտել՝ վտանգի մասին ծնողներին նախազգուշացնելու համար, սակայն բնակարանում ոչ ոք չի պատասխանել զանգին։









































