13-ամյա որբուկը` Գանայից, նոր կյանք կսկսի համացանցի օգտատերերի շնորհիվ, ովքեր 1 շաբաթվա ընթացքում 10 հազար դոլար են հավաքել նրա համար:
Daily Dot-ը հաղորդում է, որ Գանայում բնակվող Եսինամ անունով 13-ամյա աղջիկը տառապում է դեմքի տձևությամբ, ինչի հետևանքով չի կարողանում դպրոց հաճախել:
Աղջկա ծնողները մահացել են, նրա մասին հոգ է տանում տատիկը, ով, սակայն, կաթված է ստացել: Այժմ Եսինամը գտնվում է New Seed Foundation կազմակերպության հոգաբարձության ներքո:
Այն բանից հետո, երբ կազմակերպության աշխատակիցները պարզել են, որ բժիշկները կարող են օգնել աղջկան, սակայն դրա համար 10 հազար դոլար է անհրաժեշտ, Եսինամն էջ է բացել GoFundMe կայքում, որը նվիրաբերություններ է հավաքում:
Agent Blye բարեգործուհին այցելել է նրա էջ և բոլորին կոչ արել օգնել խեղճ որբուկին: Այսպիսով, հավաքվել է 9800 դոլար:
Կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ Եսինամի վիրահատությունը տեղի կունենա 2013-ի նոյեմբերի 28-ին:











































