Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Թող հազար հոգի դուրս գա փողոց, մեկ գիշեր դիմանա՝ մնացածը կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, ապրիլին սպասվող հայտնի որոշմանն ընդառաջ քաղաքական ուժերից շատերը հնարավոր են համարում փողոցային պայքարը։ Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարը դառնա ընդդիմությանը միավորող օրակարգ։

-Միավորումը տեխնիկական խնդիր է։ Ամենակարևորն այն է, թե ինչ է մտածում հասարակությունը՝ուզո՞ւմ է դիմակայել դրան։ Նույնիսկ կարիք չկա, որ բոլորը միանգամից դուրս գան։ Եթե այդպիսի պահանջարկ կա, ով էլ այդ ժամանակ լինի ճիշտ տեղում, ունենա նվազագույն կազմակերպչական հնարավորություններ՝ կառաջնորդի այդ շարժումը։ Բայց եթե այդպիսի պահանջարկ չկա, ով էլ ուզում է լինի՝ ուզում է բոլորը միավորվեն, որևէ արդյունք չի կարող լինել։Չեմ ուզում ո՛չ վիճակախաղ խաղալ, ո՛չ էլ մարգարեի դեր տանել՝ ամենակարևորը հասարակության ընկալումն է։ Արդյոք պատրաստ է հասարակությունը ևս մի քանի տարի Սերժ Սարգսյանի կառավարումն իր բոլոր ատրիբուտներով հանդերձ տանել, դիմանալ դրան։ Եթե պատրաստ է՝ կլինի, ինչ որ կլինի։

Այս նոր սահմանադրությունը Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման համար է, բայց այնտեղ իր համար կան բազմաթիվ խութեր։ Խորհրդարանական հանրապետությունում վարչապետ փոխելն անհամեմատ ավելի հեշտ է, քան նախագահականում՝ նախագահին։ Նախագահը մանդատ ունի ժողովրդից, իսկ խորհրդարանական հանրապետությունում ընդամենը կուսակցական մեծամասնությունն է որոշում։ Նույնիսկ տեսականորեն ՀՀԿ-ն կարող է որոշի, որ ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ մեկ ուրիշ անձ։

-Դուք կարծում եք այդ հարցն այսօր հասարակությանը հետաքրքրո՞ւմ է։ Կա նաև տեսակետ, որ տարբերություն չկա՝ ով է լինելու վարչապետ, եթե Սերժ Սարգսյանի փոխարեն ինչ-որ դրածո լինի, միևնույնն է համակարգային ոչինչ չի փոխվի երկրում։

-Միանշանակ համաձայն եմ։ Բավական հասուն հանրություն ունենք։ Բնականաբար եթե իր դրածոն լինի ու նույն ներքին ու արտաքին քաղաքականությունը վարի մեծ տարբերություն չի լինի։ Գուցե չնչին տարբերություն լինի, որովհետև անհատների միջև լինում են տարբերություններ, բայց սկզբունքային ոչինչ չի փոխվի։Բայց ես համոզված եմ՝ եթե հանրությունը դուրս գա փողոց, դուրս չի գա պարզապես Սերժ Սարգսյանի փոխարեն ուրիշին նշանակելու հնարավորություն ստեղծելու համար։ Այնպես որ եթե հանրությունը դուրս գա փողոց՝ նշանակում է դուրս է գալու արմատական փոփոխությունների պահանջներով։ Ես դրանում ավելի քան համոզված եմ։ Խնդիրն այն չէ, որ միայն Սերժ Սարգսյանը շատ վատ կառավարիչ է, խնդիրն այն է, որ ստեղծված համակարգը՝ անհամատեղելի է այս երկրի զարգացման հետ։

-Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը չի պատրաստվում ձեռքերը ծալած հետևել ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում արդեն վարչապետի պաշտոնում։ Նշել է նաև, որ ինքը պատրաստ է «գործուղվել» Ազատության հրապարակ։ Առայժմ «Ելք» դաշինքում չկա այս հարցի շուրջ վերջնական որոշում, այդուհանդերձ դուք տեսնո՞ւմ եք «Ելք»-ի կամ միայն Փաշինյանի հետ համագործակցության հնարավորություն։

-Ես միայն իմ անունից կարող եմ խոսել, ճակատի անունից հայտարարություններ անելու իրավասություն չունեմ։ Ամեն ինչ քննարկումների հարց է։ Նիկոլը, այն մարդիկ ում հետ, որ նա պետք է պայմանավորվի՝ ամեն մեկը իր անհատական, կուսակցական «ես»-ը պետք է ինչ-որ չափով շրջանակների մեջ վերցնեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու՝ ասի ես եմ միակ ընդդիմությունը, հետո տասնյակ շատ լավ մարդիկ «Ելքի» ասեն՝ սա այն չէր, ինչ դուք հասկացաք՝ դա չի աշխատելու։ Բայց եթե խորհրդարանական, արտախորհրդարանական բոլոր ուժերը հանուն ինչ-որ ընդհանուր պոզիտիվ նպատակների չափավորեն իրենց «ես»-ը՝ հնարավոր է ինչ-որ բան ստացվի։

-Ի՞նչ գործողություններ են հնարավոր փողոցում։ Մենք տեսել ենք հացադուլ, նստացույց, երթ, նույնիսկ զինված պայքար։ Ո՞ր մեթոդն է հնարավոր։

-Տղաներից մեկը մի անգամ լավ բան ասաց՝թող հազար հոգի դուրս գա փողոց, մեկ գիշեր դիամանա՝ մնացածը կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում