Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը սուր մարդասիրական ճգնաժամի մեջ է՝ երկրի արևելքում չդադարող հակամարտության պատճառով: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Կազմակերպությունը կոչ է արել կառավարությանը ու ապստամբներին ստորագրել խաղաղ համաձայնագիր, որը թույլ կտա սկսել երկրի կայունացման գործընթացը:
Ինչպես նշվել է ԱԽ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ, հակամարտության պատճառով ժամանակավորապես իրենց բնակավայրերը լքած անձանց թիվը 2,7 մլն մարդ է՝ այն դեպքում, երբ շտապ մարդասիրական օգնության կարիք ունեցողների թիվը 6,4 մլն է:







































